Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածների է ենթարկվել․ օդային տագնապ է երկրի գրեթե ողջ տարածքում

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևի ուղղությամբ ռուսական նոր զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներն հայտնում են, որ չորս հրթիռ է արձակվել քաղաքի վրա, երկուսը հարվածել է բնակելի շենքերի։ Քաղաքի կեսը, ըստ քաղաքապետարանի, մնացել է առանց էլեկտրականության, գրում է Euronews-ը։

Ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում. զինվորականները հայտնել էին Վոլգոգրադի և Աստրախանի շրջաններում ռազմավարական ռմբակոծիչներից հրթիռների զանգվածային արձակման մասին։ Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ հարյուր հրթիռի մասին է։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում իրավիճակը կրիտիկական են որակել։ Ամենաշատ հրթիռներ են ընկել երկրի կենտրոնում և հյուսիսում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրետակոծությունն անվանել է «Ռուսաստանի պատասխանը» խաղաղ բանակցությունների հնարավորությանը։ Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Ռուսաստանի զանգվածային հարձակումն անվանել է «պատասխան»  G20-ի գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկու ելույթին։

Այս ֆոնին հաղորդվում է, որ Խերսոնի շրջանի Դնեպրի ձախ ափին գտնվող Նովա Կախովկայի օկուպացիոն իշխանությունները լքել են քաղաքը՝ ուկրաինական կողմից չդադարող գնդակոծությունների պատճառով։ Մոսկվան նոր հաջողությունների մասին է հայտարարում արևելքում. ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի Պավլովկա գյուղը, ինչը, ըստ լրատվամիջոցների, հարթակ է բացում հետագա հարձակման համար։

Կիևն իր հերթին հայտնում է Խերսոնի շրջանի  նոր բնակավայրերի ազատագրման, այնտեղ փախստականների վերադարձի և ընտանիքների վերամիավորման մասին։