Վրաստանը պետք է շատ աշխատի՝ ԵՄ անդամ դառնալու իր պատրաստակամությունը ցույց տալու համար․ Եվրահանձնակատար

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասել է, որ տեսնում է Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, թեև երկիրը պետք է շատ աշխատի ԵՄ անդամ դառնալու իր պատրաստակամությունը ցույց տալու համար, հաղորդում է Aliq Media-ն։

«Ես տեսնում եմ զարգացումը, տնտեսությունը վերելք է ապրում, անցա քաղաքով ու ակնհայտ էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսությունը զարգացել է, առաջընթաց է նկատվում», — ասել է Վարհեյը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն, և դա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլև ողջ քաղաքական էլիտայի համար։

«Այս դժվարությունների ժամանակաշրջանում, որոնց բախվում ենք աշխարհաքաղաքական ճնշման այս նոր իրավիճակում, Վրաստանը մեզ շատ հստակ ցույց տվեց, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի նպատակն է»,- ասաց Վարհեյը։

Նա հավելել է, որ որքան արագ Վրաստանը կատարի 12 առաջարկները, այնքան ավելի արագ Վրաստանի քաղաքացիները կստանան սպասվելիք առավելությունները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնակատարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ վրաց ժողովրդի և Վրաստանի ազգային շահերից է բխում՝ ունենալ հնարավորինս խաղաղ, կայուն և զարգացող տարածաշրջան: Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, ժողովուրդը հավատում է դրան, և միասին հասնելու են իրենց նպատակին:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանն աջակցում է Ուկրաինային և Ուկրաինայի ինքնիշխանությանը բոլոր մակարդակներում։

«Այսօր աշխարհում շատ մեծ մարտահրավեր կա, բնականաբար, Ուկրաինան մարտահրավեր է մեր տարածաշրջանի, ամբողջ աշխարհի, Եվրոպայի համար։ Իհարկե, մենք ևս մեկ անգամ ուզում ենք ասել, որ հնարավորինս աջակցում ենք Ուկրաինային, Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրանց անկախությանը բոլոր մակարդակներում։

Մեր ընդհանուր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մեր երկիրը ևս նման պատերազմ ապրել է 2008 թվականին, իհարկե` այլ մասշտաբով»,- ասել է Ղարիբաշվիլին։