Թուրքիայի իշխանամետ մամուլը երկրի ընդդիմադիր առաջնորդին է մեղադրել Ստամբուլի պայթյունի մեջ

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

Թուրքիայի կառավարամետ Yeni Akit պարբերականը երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին է մեղադրել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը, գրում է Duvar-ը։

«Ես նորից կրկնում եմ՝ սպասեք նոյեմբերին, սպասեք պարոն Քեմալին»,- հոկտեմբերի 18-ին Թվիթերում գրել էր Քըլըչդարօղլուն՝ ակնարկելով, որ արագացնելու է նախընտրական քարոզարշավը։

Տեղի ունեցած պայթյունից մի քանի ժամ անց էլ Yeni Akit-ն իր հրապարակման մեջ մատնանշել է Քըլըչդարօղլուի թվիթը և գրել․ «Սոցիալական ցանցերի օգտատերերը մեկնաբանել են՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուն նկատի ուներ պայթյունը, երբ ասում էր նոյեմբեր»։

Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքն ասել է, որ լրատվամիջոցի դեմ քրեական գործ են հարուցելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի համար մեղադրել է քրդական YPG-ին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Անկարան պնդում է, որ YPG-ն, որին Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում, PKK-ի թևն է:

Թուրքիայի ոստիկանությունը պայթյունի իրականացման համար ձերբակալել է սիրիացի կնոջ, որին մեղադրում է PKK-ի կապերի մեջ։ PKK-ն, սակայն, հերքել է իր ներգրավվածությունը պայթյունին՝ նշելով, որ չի թիրախավորում քաղաքացիական անձանց։

Էմմա Չոբանյան