Ծնվեց մոլորակի 8 միլիարդերորդ բնակիչը․ երկրագնդին գերբնակեցում է սպառնում, Հայաստանին՝ դեմոգրաֆիկ ճգնաժամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Բոլորը

Աշխարհի բնակչությունն այսօր հատեց 8 միլիարդի շեմը։ Դա տեղի ունեցավ 7 միլիարդի շեմն անցնելուց ընդամենը 11 տարի անց։ Դեռևս տարիներ առաջ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը հաշվարկել էր և նոյեմբերի 15-ը նշանակել 8 միլիարդի օր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս կարևոր իրադարձությունը նկարագրել էր որպես օր՝ «տոնելու մեր բազմազանությունը, ճանաչելու մեր ընդհանուր մարդասիրությունը և հիանալու առողջության առաջընթացով»՝ միաժամանակ հաշվի առնելով «մեր ընդհանուր պատասխանատվությունը՝ հոգ տանել մեր մոլորակի և միմյանց մասին»։

Այս պահի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են Չինաստանն ու Հնդկաստանը, համապատասխանաբար, 1,4 և 1,45 միլիարդ բնակչությամբ: Ըստ կանխատեսումների՝ հաջորդ տարի Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչության թվին:

8 միլիարդերորդ երեխայի խորհրդանշական ծնունդը Հայաստանում նշվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը․ փոքրիկը 2800 գրամ քաշով Արփին է՝ Զաքարյանների ընտանիքի երրորդ երեխան։

Հայաստանում, սակայն, ի տարբերություն զարգացող երկրներից շատերի՝ ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել: Վերջին տվյալներով՝ վերարտադրողականության գործակիցը կազմում է 1,6: Կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը այդ նվազման միտումը կպահպանվի: Պատճառը սոցիալ-տնտեսական է։

Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում ևս 20-րդ դարի կեսերին արձանագրված մեծ աճից հետո բնակչության աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան