Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել հացահատիկային գործարքը․ Bloomberg

Լուրեր

12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
Բոլորը

Սպասվում է, որ Ռուսաստանը համաձայնելու է երկարաձգել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ուկրաինական հացահատիկային գործարքը։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործարքի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։ Լրատվամիջոցի չորս աղբյուր ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել գործարքը, սակայն չեն հստակեցրել՝ արդյո՞ք Մոսկվան նոր պահանջներ կունենա նման երկարաձգման դիմաց։

ՄԱԿ-ը խոստացել է օգնել Ռուսաստանին՝ ապահովել ռուսական պարենի և պարարտանյութերի անարգել արտահանումը Սև ծովով:

Հացահատիկային գործարքի երկարաձգման մասին, սակայն, պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն ասել է, որ Ռուսաստանն «անմիջապես կհայտարարի այս հարցում իր որոշման մասին»։

Հաստատված պայմանների համաձայն՝ եթե գործարքի կողմերից որևէ մեկը չի որոշում այն չեղարկել կամ ինչ-որ ձևով փոխել ընդունված փաստաթղթի ձևակերպումները, նոյեմբերի 19-ին համաձայնագիրն ավտոմատ երկարաձգվելու է ևս 120 օրով։

Էմմա Չոբանյան