Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այսօր G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։ Նշվում է, որ նախագահ Բայդենն իր խորին ցավակցությունն է հայտնել նախագահ էրդողանին ու Թուրքիայի ժողովրդին Ստամբուլում տեղի ունեցած բռնության ակտերի կապակցությամբ և հստակեցրել, որ ԱՄՆ-ը կանգնած է ՆԱՏՕ-ի դաշնակցի կողքին։

«Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերականգնելու ջանքերի համար։ Երկուստեք համաձայնել են, որ այն ունի վճռորոշ նշանակություն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար, և որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Երկու նախագահները նաև քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի հարցերի շուրջ շարունակվող սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է Էրդողանին իր վարչակազմի անփոփոխ աջակցությունը՝ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցում։

Էմմա Չոբանյան