Ուկրաինայում կատաղի մարտերը կշարունակվեն․ Պենտագոնի ներկայացուցիչ

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները շարունակում են զարգացնել ձեռքբերումները և այժմ վերացնում են խոչընդոտներն ու մաքրում Խերսոնում ռուսների թողած ականները։ Այս մասին ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը, գրում է VOA-ն:

Ուկրաինայի իշխանությունները գնահատում են մեկնելուց առաջ ռուս օկուպանտների հասցրած վնասը։ Պաշտոնյայի խոսքով՝ կան նշաններ, որ Ռուսաստանը զգալի վնաս է հասցրել Խերսոնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ջրամատակարարման և այլ կոմունալ համակարգերին։

«Ռուսները, ըստ երևույթին, չեն հեռանում Ուկրաինայի մնացած օկուպացված տարածքից և, անկասկած, առջևում կլինեն կատաղի մարտեր։ Այնուամենայնիվ, Խերսոնի ազատագրումը մեծ ձեռքբերում է և վկայում է ուկրաինացի ժողովրդի ու նրա Զինված ուժերի տոկունության, վճռականության և հաստատակամության մասին, ովքեր մարտերում պաշտպանում են իրենց երկիրը»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Հնարավոր է, որ Ուկրաինայում մարտերը կդանդաղեն ձմռան մոտենալուն զուգահեռ, սակայն, պաշտոնյայի խոսքով, սա չի նշանակում ԱՄՆ-ի ծրագրած աջակցության դանդաղում, քանի որ դա կախված է ոչ թե եղանակից, այլ ուկրաինական կողմի կարիքներից։

«Մենք կշարունակենք աշխատել նրանց հետ մեր միջազգային դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ ապահովելու, որ նրանք ստանան այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է պաշտոնյան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունը հոկտեմբերի վերջից նկատում է ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների ինտենսիվության մի փոքր նվազում, սակայն Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ էլեկտրացանցերին:

Տաթև Ֆռանգյան