Իրանի հետ միջուկային գործարքն այլևս ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չէ․ դիվանագետ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերը ճնշելը և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքն ԱՄՆ-ի ուշադրությունը շեղել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի երկարաձգումից։ Այս մասին ասել է Իրանի հարցով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչը, գրում է VOA-ն:

Փարիզում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Մալլին պնդել է, որ ԱՄՆ-ը բաց կթողնի դռները դիվանագիտական ջանքերը վերսկսելու համար, երբ հարմար պահը լինի, բայց առայժմ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների և ճնշումների քաղաքականությունը:

Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել սեպտեմբերին: Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին չհիմնավորված պահանջներ ներկայացնելու մեջ՝ այն բանից հետո, երբ թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։

«Եթե այդ բանակցությունները չեն ընթանում, դա պայմանավորված է Իրանի դիրքորոշմամբ և այն ամենով, ինչ տեղի է ունեցել սեպտեմբերից»,- ասել է Մալին:

«Մեր ուշադրությունը ոչ թե համաձայնագրի վրա է, որն առաջ չի շարժվում, այլ այն, ինչ կատարվում է Իրանում՝ ժողովրդական շարժումը և ռեժիմի դաժան ճնշումը ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանին իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի վաճառքը և մեր պատանդների ազատ արձակումը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իրանում պահվող երեք ամերիկացիներին։

Տաթև Ֆռանգյան