Հեռուստաալիքների համար կսահմանվի հերթականություն. առաջին տեղում կլինի Հ1-ը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանն առաջարկում են միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից և հեռարձակողից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ մանրամասնել է Սիսակ Գաբրելյանը:

Գործող ցանցային օպերատորներն իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Սա, ըստ նախագծի հեղինակների, սպառողի համար առաջացնում է օգտվելու անհարմարություններ և դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը հեռուստալսարանին տարբեր հերթականությամբ են հասանելի:

«Այսօր ունենք ՀՀ-ում գործող մոտ 6 տասնյակ կաբելային օպերատորներ, նաև հանրային մուլտիպլեքսը՝ հանրապետական ու մայրաքաղաքային սփռմամբ, բայց այստեղ խնդիր կա, որ չկան հերթականությունները սահմանող նորմատիվ իրավական ակտեր»,- ասաց Գաբրիելյանը:

Այսպես, առաջարկվում է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:

«Առաջին տեղերում կլինեն հանրային հեռարձակողները, հետո կլինի հանրապետական սփռումը, մայրաքաղաքայինը, հետո տալիս ենք մարզային հեռուստաընկերություններին: Եթե հիմա մարզային հեռուստաընկերություններն անգամ շատ կաբելային օպերատորների ցանցերում գոյություն չունեն, իրենք օրենքով պարտավորված կլինեն, 15-30 միջակայքում կլինեն»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։