25-օրյա հավաքներին մասնակցելու դեպքում՝ ԱԺ-ի չինական պատերը կվերանան. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Կոչ եմ անում խորությամբ ընկալել, թե ինչ փոփոխությունների է բանակը գնում։ Երեկ էլ ես այս կոչն արեցի լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ՀՀ ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Երեկ, երբ որ դուրս էինք գալիս սենյակից, միջանցքում տեսա «չինական պատ»՝ պաշտպանության նախարարի դեմը, օպերատորները շարվել էին բոլորը, արգելափակել էին, ես փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 214 սենյակ և սկսեցինք քննարկումը։

Իհարկե այդ շղթան սկսվել է 44-օրյա պատերզմից հետո։ Սա այն գիտակցումն է, որ մենք դասեր ենք քաղում պատերազմի արդյունքներից։ Բարեփոխումներ բառն այնքան ենք մաշեցրել, որ ես ռիսկ չեմ անում այդ բառն այլևս օգտագործել։ Սրանք խորքային փոփոխություններ են՝ միտված այն բանակին, որը հեռու կպահի ագրեսիվ գործողությունները մեր սահմանների նկատմամբ։

Սրանից հետո գալու են նոր օրենքների նախագծեր, լրացվելու է այս ամենը՝ կապված աշխարհազորի հետ, բայց ամենակարևորը գործնական առումով եռամսյա հավաքները 25-օրյա ուսումնական հավաքներով փոխարինելն է, որին մասնակից են դառնալու բոլորը։ Այդ բոլորի մեջ արդեն այդ «չինական պատերը» կվերանան։ Կարծում եմ՝ ԱԺ-ն նույնպես կլինի շատ ակտիվ այդ ուսումնական պրոցեսի սկզբից մինչև վերջը, և շարունակաբար»։

Մանրամասները՝ տեսանյութում։