Առաջարկվում է 2023 թվականից նպաստները ևս տրամադրել անկանխիկ եղանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

«Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը: ՀՀ ԿԲ խորհրդի որոշումներով սահմանված են էլեկտրոնային փողով գործարքների կատարման կանոններ, համաձայն որոնց՝ էլեկտրոնային փողի հաշիվներով կարող են իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով վճարումներ և ենթակա չեն կանխիկացման, չեն կարող համալրվել կանխիկով: Միայն պետության կողմից վճարվող՝ սոցիալական նպատակով տրամադրվող վճարների համար սահմանված էր բացառություն, սակայն բացառությունը գործում է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։

Այսպիսով, ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ, նպաստ կարող է վճարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ նշված օրենքներով, որոնց ընդունման դեպքում կենսաթոշակը, նպաստը անկանխիկ եղանակով 2023 թվականի փետրվարի 1-ից վճարվելու են միայն բանկերի միջոցով»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։