Պահանջում ենք ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտել․ ՀԱՊԿ-ն պարտավոր է պաշտպանել ՀՀ-ին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Սպասվում է, որ Երևան կժամանեն ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Լուկաշենկոն, Պուտինը։ Երկու ամիս առաջ տեղի ունեցած Ադրբեջանի ագրեսիան ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ՀԱՊԿ-ն չեն դատապարտել, կոչ չեն արել Ադրբեջանին՝ դուրս գալ ՀՀ-ի տարածքից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Factor TV-ին տված հարցազրույցի ընթացքում հարց ուղղեցինք՝ ՀԱՊԿ-ի նիստի օրերին «Հայաստան» դաշինքը անցկացնելո՞ւ է բողոքի ակցիաներ ՀԱՊԿ ղեկավարների առաջ՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի օկուպացիան և պահանջել ՀՀ տարածքի զավթումը վերացնել։ Այդպիսի ակցիաներ այս ուժի մասնակցությամբ տեսնում էինք ամիսներ առաջ՝ ԵՄ-ի գրասենյակի, ԵՄ-ի անդամ երկրների՝ ղեկավարների մոտ։ Պատգամավորն ասաց, որ չգիտի՝ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպելո՞ւ է այդպիսի բողոքի ակցիա, թե՝ ոչ, բայց նշեց՝ իրենց պահանջն ու գնահատականները հստակ են, այդ թվում՝ ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին ուղղված։

«Ադրբեջանական ագրեսիան պետք է հստակ դատապարտվի, պետք է հստակ նշվի՝ ով է մեղավորը, այսինքն՝ հստակ նշվի, որ Ադրբեջանը դիմել է սադրանքի, ագրեսիայի, և ամենակարևորը՝ ՀԱՊԿ-ն պարտավոր է իր գործառույթի շրջանակում պաշտպանել իր անդամը հանդիսացող Հայաստանին։ Այստեղ մեր դիրքորոշումը շատ հստակ է»,- նշեց նա։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ընդդիմադիր դաշինքը ներկայացնող պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեցինք նաև՝ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին ուղղված այս պահանջն անձամբ իրե՞նն է, թե՞ խմբակցությանը, ինչին պատգամավորը պատասխանեց․ «Խմբակցության դիրքորոշումն է, որ մենք բազմիցս արտահայտել ենք։ Եվ ամենակարևորը՝ մենք բազմիցս քննադատել ենք գործող իշխանություններին, վարչախմբին, որ չեն կարողանում ՀԱՊԿ-ի հետ ճիշտ աշխատել և պարտադրել, որ ՀԱՊԿ-ն կատարի իր գործառույթները։ Ղազախստան զորք ուղարկելու դեպքում Նիկոլը գովաբանում էր ՀԱՊԿ-ին, ասում էր՝ մեխանիզմները գործարկեցինք, և արագ հայտնվեցինք Ղազախստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան