Սաակաշվիլիի առողջական վիճակը կքննարկվի բժիշկների կոնսիլիումի կողմից

Լուրեր

27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կքննարկվի բժիշկների կոնսիլիումի կողմից, գրում է Գրուզիա օնլայնը։

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքով՝ խորհուրդը պետք է քննարկի ուսումնասիրության արդյունքները, որոնք ավելի վաղ անցկացվել են Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում։ Մասնավորապես, Սաակաշվիլին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) է ենթարկվել։

«Ստացված արդյունքները կհետազոտվեն և կվերլուծվեն բժիշկների կողմից։ Սա հերթական խորհրդակցությունն է, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Շաբաթվա վերջին պետք է լինի Մարիամ Ջիշկարիանիի փորձագիտական խմբի եզրակացությունը, և դրա հիման վրա փաստաբանները կորոշեն, թե ինչ ճանապարհներով դիմել դատարան»,- ասել է Շալվա Խաչապուրիձեն։

Vivamed-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխեիձեն նոյեմբերի 11-ին հաստատել է, որ Սաակաշվիլին ժամանակավորապես տեղափոխվել է այլ կլինիկա՝ ՄՌՏ հետազոտություն անցնելու համար:

Հարցին՝ ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել Սահակաշվիլիի վերաբերյալ և արդյո՞ք դրանք կապված են տուբերկուլյոզի հետ, Չխեիձեն պատասխանել է, որ ուսումնասիրություններ են կատարվել «ոչ միայն» տուբերկուլյոզի հետ կապված։

Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը «տեխնիկական պատճառներով» չի կարողացել համապատասխան բուժզննում անցնել Vivamed կլինիկայում։

Տաթև Ֆռանգյան