Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել․ Տիգրան Բալայան
Տնտեսություն
05.06.2018 | 15:56Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել, և հենց այս պահին նույնպես աշխատանքներ են ընթանում։ Այս մասին ասյօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Փառք Աստծո, կասկածելի ռեպուտացիայով մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում մեր դեսպանությանը հավաստիացրել են, որ քննություն է ընթանում մատակարարումների հետ կապված», – ասաց Տ.Բալայանը: