Ձերբակալվել է Ստամբուլում պայթուցիկ տեղադրելու մեջ կասկածվող անձը

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ Իսթիքլալ պողոտայում, ռումբ տեղադրելու մեջ կասկածվող անձին, գրում է Անադոլու գործակալությունը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոլյուն։ Ըստ նախարարի՝ հետաքննությունն ունի ապացույցներ, որ  հարձակման հետքերը տանում են դեպի Սիրիա։

«Մեր գնահատականներով հրամանը Քոբանիից է եկել, իսկ հարձակում իրականացնողը եղել է Աֆրինից»,-ասել է Սոյլուն։ Ըստ իշխանությունների՝ նախաքննությունը ունի ապացույցներ, որ պայթյունը կազմակերպել է  քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ռազմական թևը։ Պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով, ընդհանուր առմամբ, 21 մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի ամենահայտնի պողոտաներից մեկում՝ Իսթիքլալում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 6 մարդ, 81-ը՝  վիրավորվել։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ 81 տուժածներից 39-ն արդեն դուրս են գրվել  բժշկական հաստատություններից։ Հոսպիտալացվածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են։

 

Էմմա Չոբանյան