ՄԻՊ-ը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, քննիչի կողմից կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությամբ՝ մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ հարց (միջնորդություն) չի ներկայացվել դատարան, ուստի դատարանը չի անդրադարձել այդ հանգամանքին և մեղադրյալի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում չի կայացվել․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն մեկ դեպքում և այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն մեկ պարագայում, եթե այն սահմանափակվել է կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի համապատասխան որոշմամբ, և եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:

Ըստ այդմ, Պաշտպանն արձանագրել է, որ անընդունելի և ապօրինի է Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը առանց օրենքով սահմանված հիմքի՝ դատարանի որոշման:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ նախքան մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը, հիմնարկը պարտավոր էր հավաստիանալ, որ առկա է դատարանի որոշում՝ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու և այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ: Այսպիսով, Քրեակատարողական հիմնարկը, չունենալով համապատասխան որոշում, չէր կարող կամայականորեն սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:

Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման փաստը և իրավասու մարմիններին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանն, առաջարկել.

պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն դեպքերում, երբ կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ չի սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, ապա քրեակատարողական հիմնարկը չի կարող սահմանափակել մեղադրյալի նշված իրավունքը,

միասնականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ նշված որոշմամբ քննարկվող պրակտիկան՝ այն որոշակի ու կանխատեսելի դարձնելու նպատակով:

դատախազական հսկողության շրջանակում ձեռնարկել պատշաճ միջոցներ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։