Տնտեսական աճը քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են. վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

«Կարծում եմ՝ մենք  վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ Հայաստանն ունի»,- այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք քաղաքացիները կզգան այդ տնտեսական աճն իրենց մաշկի վրա, վարչապետը պատասխանեց. «Այսօր էլ քաղաքացիները այդ աճն զգում են: Իհարկե, գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց արդեն աշխատատեղերի նոր ռեկորդ ենք սահմանել, աշխատավարձի 16 տոկոս բարձրացում է եղել, կենսաթոշակները բարձրացրել ենք․․․ Սուբվենցիոն ծրագրերին տրամադրվելու է 22 միլիարդ դրամ, դա էլ է քաղաքացին զգալու իր մաշկի վրա։ Այս տարի 41 միլիարդ դրամ եկամտահարկ ենք վերադարձրել, որով քաղաքացիները բնակարան են գնել։ Գործազրկության մակարդակն աննախադեպ ցածր է։

Եթե մեզ հաջողվի ապահովել մեր կանխատեսած 7 տոկոս տնտեսական աճը, իրադրությունն էլ ավելի կբարելավվի։

Հաջորդ տարվա բյուջեն լինելու է աննախադեպ, այս տարվա բյուջեն էլ է աննախադեպ։ Սակայն ամեն ինչ վարդագույն չէ, որովհետև մենք գիտենք, որ գործ ունենք ահռելի գնաճի հետ, որը հայաստանյան երևույթ չէ: Ընդհակառակը, արդեն միջազգային զեկույցներ կան, որ տարածաշրջանում ՀՀ-ում գնաճը թերևս ամենացածրն է կամ ամենացածրերից մեկը։

Մեր մեծագույն պրոբլեմը գնաճն է, որը գլոբալ երևույթ է, և անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը, որոնք այսօր ավելի շատ են հուզում մարդկանց»։

Մանրամասները՝ տեսանյութում։