«Միայն վրացական մեքենաներն են թողնում». բեռնատարների հայ վարորդների ահազանգը Վերին Լարսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Factor TV-ին հերթական տեսանյութն են ուղարկել Վերին Լարսի անցակետից։ Հայ վարորդներն իրենց անտեսված են զգում, հավերժական դարձած նույն խնդիրն ու ոչ մի ուշադրություն՝ պատկան մարմիններից։

Բեռնատարների հերթը մի քանի կիլոմետրի է հասնում։ Հայ բեռնատարների վարորդները նաև խտրական վերաբերմունքից են դժգոհում, վրացական պետհամարանիշերով բեռնատարներն ու վրացական բեռներով բարձված մեքենաներն անցնում են արտահերթ, հայկական պետհամարանիշերով մեքենաները, անկախ նրանից՝ շուտ փչացող բեռներ են, թե՝ ոչ, մնում են կանգնած։

Վերին Լարսում պարբերաբար կիլոմետրանոց հերթեր են առաջանում, իրավիճակը հատկապես ձմռան ամիսներին է բարդանում, առատ տեղումների պատճառով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հայ վարորդները լուրջ անհանգստություն ունեն, որ եթե առաջիկա օրերին ձյուն գա, անելանելի վիճակում կհայտնվեն։ Արդեն իսկ սննդի ու վառելիքի խնդիր ունեն․ իրենց հետ վերցրած սնունդը սպառվել է, իսկ վրացիները մեքենաներով բերած սնունդը եռակի անգամ թանկ են վաճառում։

Հայ վարորդներն ասում են՝ այս իրավիճակի պատճառը Ղրիմի կամրջի պայթյունն էր, որից հետո հսկողությունը խստացվել է։ Եթե նախկինում օրական 500 բեռնատար էր անցնում, հիմա արդեն՝ 150-200-ը, այն էլ՝ հիմնականում վրացական բեռնատարներ, իսկ հայկականին հերթ չի հասնում։

Օրեր առաջ Factor.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարար Վահրան Քերոբյանից, բայց վերջինս չպատասխանեց հարցին։

Փորձեցինք կապ հաստատել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ասացին՝ խնդրի մասին տեղյակ են, զբաղվում են, այլ մանրամասների համար առաջարկեցին սահմանված կարգով հարցում ուղարկել Արտաքին գործերի նախարարություն, իսկ Էկոնոմիկայի նախարարությունից այլ պատասխան այսօր չտվեցին։

Դեռ օգոստոսին Վահան Քերոբյանը լրագրողներին ասել էր, որ այս տարվա հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է՝ Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին։ Բացի այդ, Լարսում պարբերաբար կուտակումների խնդրի համար որպես այլընտրանքային ճանապարհ և լուծում պետք է դառնար լաստանավային ճանապարհը, որը, ըստ խոստումների, պետք է դեռ օգոստոսին գործարկվեր։ Նախատեսվում էր շաբաթական երկու անգամ կանոնավոր փոխադրում իրականացնել դեպի Սև ծով, բայց ճանապարհն այդպես էլ չի գործում։ Առայժմ միայն խոստումներ ու նախնական գնահատականներ կան, որ լաստանավային փոխադրման արդյունքում հարկային մուտքերը կավելանան 2,7 մլն դոլարով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան