Ռուստամ Բադասյանը ՏՀԶԿ գլոբալ ֆորումին ներկայացրել է տեղեկությունների միջազգային փոխանակման հայաստանյան փորձը

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների և հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից` հարկային համագործակցության և տեղեկությունների փոխանակման ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու և դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով:
Ժողովի խորագիրն է՝ «Տեղեկատվության փոխանակության և թափանցիկության տեղափոխումը նոր մակարդակի»:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման և փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: 2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների և հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից և անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՏՀԶԿ ստանդարտի ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:
Lիագումար ժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահը ներկայացրել է ստանդարտների ներդրման ընթացքը, կազմակերպումը և արդյունքները, շեշտելով Գլոբալ Ֆորումի քարտուղարության կողմից տրամադրած փորձագիտական աջակցության կարևորությունը հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ում ներդրված` ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հավաքագրման նոր համակարգը և հարկային մարմիններին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության ապահովման համար կիրառված լուծումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը:

ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև Գլոբալ ֆորումի Ասիայի Նախաձեռնությանն անդամակցող երկրների ներկայացուցիչների նիստ, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը»,- ասված է հաղորդագրությունում։