Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը. ԵՄ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Եվրամիությունն այսօր՝ նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ։ ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի անունից տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն կշարունակի իր միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։

Ըստ հայտարարության՝ ի պատասխան երկու կողմերի ցանկության՝ Եվրամիությունը կշարունակի իր գործունեությունը, ներառյալ՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ջանքերը, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ և ԵՄ մեխանիզմների կիրառմամբ։ Բրյուսելը նաև պարտավորվում է շարունակել աջակցել կողմերին բոլոր չլուծված հարցերի համապարփակ և արդարացի կարգավորման ուղղությամբ։

«Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հարգում է վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերի հակամարտության բոլոր զոհերի հիշատակը։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ մենք երկու կողմերին կոչ ենք անում շրջել թշնամության էջը և շարունակել ջանքերը հրադադարի համար՝ կանխելու հետագա մարդկային կորուստներն ու վնասները։

Եվրոպական Միությունը նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել պահը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»,- նշել է Պիտեր Ստանոն:

ԵՄ-ն կողմերին նաև կոչ է անում մեղմացնել հռետորաբանությունը, զերծ մնալ միմյանց դեմ ուղղված սպառնալիքներից ու պահանջներից և կանխել լարվածության աճը։

«Դեռևս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից»,- ասվում է ԵՄ հայտարարությունում:

Տաթև Ֆռանգյան