ԱՄՆ-ը Ռուսաստանին զրկել է շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակից

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս չի համարում շուկայական տնտեսություն ունեցող երկիր։ Գերատեսչությունում դա հիմնավորել են տնտեսության մեջ ռուսական պետության կողմից նկատվող «լայնածավալ» միջամտությամբ։

«Այս որոշումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս օգտագործել ԱՄՆ-ի հակադեմփինգային օրենքների ամբողջ ուժը՝ շուկայի խեղաթյուրումների դեմ պայքարելու համար, որոնք առաջացել են իր տնտեսության մեջ Ռուսաստանի կառավարության աճող միջամտությունից»,- ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարությունն է մեջբերում Reuters-ը։

Ռուսաստանցի արտահանողների համար կարևոր էր շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակը, քանի որ ԱՄՆ իշխանությունների համար դժվարացնում էր նրանց նկատմամբ հակադեմփինգային միջոցների կիրառումը, մասնավորապես՝ տուրքերը։ Երկիրը, որի տնտեսությունը Վաշինգտոնը ճանաչում է որպես շուկայական տնտեսություն, կարող է վիճարկել իր դեմ նման միջոցների կիրառումը՝ ապացուցելով, որ իր արտահանման գները սահմանվում են շուկայական սկզբունքներով, հետևաբար՝ դեմփինգ չեն հանդիսանում:

ԱՄՆ-ը Ռուսաստանը ճանաչել է որպես շուկայական տնտեսություն 2002 թվականին։ Սա կարևոր քայլ էր 10 տարի անց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության ճանապարհին։

Տաթև Ֆռանգյան