Վահան Խալաֆյանի գործի քննությունը միակողմանի է կատարվել. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
Բոլորը

«ՄԻԵԴ-ն անդրադարձել է ամենակարևոր խնդրին՝ այն է՝ Վահան Խալաֆյանի գործի քննությունը ի սկզբանե իրականացվել է միակողմանի»,- այս մասին «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՄԻԵԴ-ում Վահան Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատաքննության ընթացում բոլորովին հաշվի չի առնվել պաշտպանական կողմի հիմնավոր փաստաթղթերն առ այն, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն՝ բռնության՝ գլխին ստացած հարվածի հետևանքով, և քննությունն իրականացվել է միակողմանի և միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով։

«Շատ կարևոր է, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո երկրորդ քայլը լինի՝ գործի վերաբացման վարույթ հարուցվի»,- նշեց Ղազարյան»։

Նշենք, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ. հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել ոստիկանության բաժին անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել են կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքները, իսկ «հենց քննության առաջին օրը առանց հիմնավորման ընդունվել է ոստիկանության բաժնում ինքնասպանության վարկածը», որը հետագայում կասկածի տակ չի առնվել»։

ՄԻԵԴ-ը նկատել է, որ Խալաֆյանի մահվան վարկածն ամբողջովին կառուցվել է ոստիկանության 2 ծառայողների պատմածի հիման վրա, թեև նույն ոստիկանները ներգրավված են եղել միջադեպին և, ըստ դատարանի, «չեն կարող համարվել անաչառ վկաներ»։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։ Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Մանրամասները՝ տեսանյութում։