Պուտինի գալը ՀՀ դիվերսիոն օպերացիա է․ միջանցք բացելու նպատակ ունի՝ ՀԱՊԿ-ի երաշխիքով․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ հրահանգվել է ռուսական զինուժին դուրս բերել զորքերը Խերսոնի մարզից։ Ուկրաինական այդ տարածքը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի սկզբի ամիսներին։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը առաջարկել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Խերսոնից դուրս բերված ստորաբաժանումները տեղափոխել Դնեպրի ձախ ափ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակն արդեն շարժվում է հարավային ուղղությամբ և ազատագրում նոր տարածքներ։

Factor TV-ի հարցազրույցում Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանը, ներկայացնելով ռազմաճակատում ստեղծված դրությունը, պատմում է հետևյալը․ «Ըստ ամենաարդի նորությունների՝ ռուսական զորքերը տարհանվում են Խերսոնի տարածքից՝ և՛ քաղաքից, և՛ մերձավոր տարածքներից։ Այնտեղ կենտրոնացված են ամենից էլիտար ռուսական զորքերը, և իրենք հանվում են Դնեպրի ձախ ափ։ Գետի աջ ափը շուտով ազատագրված կլինի ռուսական օկուպացիոն զորքերից։ Ուկրաինական բանակը գնում է առաջ՝ ազատագրելով նոր տարածքներ, և այսպիսով՝ ռուսներն ուղղակի իրենց փախուստին կազմակերպված տեսք են տալիս»։

Նոյեմբերի 22-ին, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա պետք է մասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ակնկալվում է, որ պետք է քննարկվի ռազմական աջակցության ՀՀ-ի դիմումը։ Քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանի գնահատմամբ՝ Պուտինի այցը Հայաստանի դիվերսիոն օպերացիա է, քանի որ ՀՀ-ից միջանցք ստանալու նպատակ ունի նա, և ՀԱՊԿ-ի երաշխիքներ մեջտեղ բերելով՝ կարող է խոստանալ անվտանգություն ճանապարհներին։ Ըստ Ավագյանի՝ ՀՀ իշխանությունները պետք է մերժեն նման տրամաբանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան