ՌԴ-ն G20-ում գաղափարներ կհնչեցնի Թուրքիայի հետ գազային համագործակցության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանը կհայտարարի պարենի և էներգետիկայի ոլորտում մի շարք նախաձեռնությունների մասին, ներառյալ՝ Թուրքիայի հետ գազային համագործակցության զարգացումը և հացահատիկի և պարարտանյութերի մեծ խմբաքանակների մատակարարումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ-ն կհաստատի իր պատրաստակամությունը՝ մնալու արտաքին շուկաներ պարենային ապրանքների և էներգառեսուրսների հուսալի մատակարար՝ առևտրային և հումանիտար հիմունքներով, սակայն մերժելով գնային և այլ արտաքին ճնշումների փորձերը։ Նախատեսվում է հայտարարել մի շարք կոնկրետ նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ Թուրքիայի հետ գազային համագործակցության ամրապնդումը, հացահատիկի և պարարտանյութերի մեծ խմբաքանակների մատակարարման կազմակերպումը»,- ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն գագաթնաժողովին ներկայացնելու է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը մասնակցելու է լիագումար նիստերին և մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու միջոցառման շրջանակում։

Հավելենք, որ ՌԴ-ն Թուրքիային առաջարկել է գազային հանգույց ստեղծել՝ նաև Եվրոպա մատակարարումների համար։

Էմմա Չոբանյան