Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի՝ էլեկտրոնային շախմատի ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Լուրեր

09.12.2025 | 23:31
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի դեմ
09.12.2025 | 23:29
Մալիշկա գյուղում ավտոմեքենա է այրվել
09.12.2025 | 23:16
Paramount-ն ընդդեմ Netflix-ի. ընկերությունը Թրամփին խոստացել է «​​փոխել» CNN-ը, եթե գնի Warner Bros.-ը
09.12.2025 | 23:03
Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ․ Արցախում շինաշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունը դիմել է Էրդողանին
09.12.2025 | 22:57
Գերմանիան կօգնի ՀՀ-ին էներգետիկ անկախության հարցում. Մերց
09.12.2025 | 22:51
Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտնում են՝ՌԴ-ից գտնված C-400-ները այլ երկրի հանձնելու հարցը քննարկման թեմա չէ
09.12.2025 | 22:48
Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
09.12.2025 | 22:38
Ցեղասպանության կանխարգելումը մեր հավաքական խղճի փորձությունն է. ԱԳ փոխնախարար
09.12.2025 | 22:28
Չինաստանում մահապատժի են ենթարկել China Huarong-ի նախկին գործադիր տնօրենին՝ կոռուպցիայի մեղադրանքով
09.12.2025 | 22:13
AMD-ը պատրաստվում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ընկերության կորպորատիվ փոխնախագահի հետ
09.12.2025 | 22:00
Վախեցնում են՝ Ադրբեջանը կթունավորի ցորենը, խաղում են մեր վախերի վրա․ ինչո՞ւ չեք վախենում՝ ՌԴ-ն նովիչոկով թունավորի․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 21:49
Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի «փոխհատուցման վարկի» համար. Politico
09.12.2025 | 21:37
ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը
09.12.2025 | 21:32
Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
09.12.2025 | 21:26
Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցին, որով ձեռք կբերվեն էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա:

Գույքի համար կազմվել է նախահաշիվ, և ստացվել են գնային առաջարկներ: Էլեկտրոնային շախմատի ժամացույցների մեկ անձից գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել «Դոլֆին» համակարգչային սրահ ՍՊԸ-ից, քանի որ այն հանդիսանում է տվյալ մասնագիտացված ծառայությունն իրականացնող միակ ներկայացուցիչը Հայաստանում: