Ղազախստանը հաջորդ տարվանից կսկսի Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղով նավթի մատակարարումը

Լուրեր

18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
18.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
Բոլորը

Ղազախստանը նավթի արտահանման դիվերսիֆիկացման հատուկ ճանապարհային քարտեզ է մշակել։ Այս մասին Սենատի լիագումար նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Ալիխան Սմաիլովը, գրում է kapital.kz-ը։

«Դա ուղղությունն է Ակտաուի նավահանգստից Բաքու և այնտեղից էլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղով»,- ասել է Սմաիլովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաև հավելել է, որ ղազախական նավթը կարող է փոխադրվել նաև Բաքվի նավահանգստով Բաքու-Սուփսա և Բաքու-Բաթում նավթատարներով։ Բացի այդ, կա նաև երկաթուղային ուղղությունը Ատիրաուից Բաթումի և Ուզբեկստան, կա նաև չինական ուղղությունը։

«Մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեհյանով մենք ունենք պայմանավորվածություն՝ հաջորդ տարվանից 1,5 մլն նավթի առաքման մասին այդ ուղղությամբ։ Մշակվում է բեռնափոխադրումների հետագա աճի հնարավորությունը՝ մինչև 6-6,5 մլն տոննա»,- ասել է Սմայիլովը։

Էմմա Չոբանյան