Amnesty International-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայում մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու համար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել ՌԴ զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից խաղաղ բնակիչների բռնի տեղահանման և արտաքսման մասին, գրում է Meduza-ն։

Զեկույցը կոչվում է «Փուլ առ փուլ․ Ռուսաստանի անօրինական տեղափոխումները քաղաքացիական անձանց Ուկրաինա և չարաշահումները «ֆիլտրման» գործընթացում»։ Զեկույցում նշվում է, որ ռուսական և ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող ուժերը բռնի կերպով տեղափոխել են Ուկրաինայի բնակիչներին օկուպացված տարածքներից շրջաններ, որոնք վերահսկում են ՌԴ ԶՈւ-ն, կամ էլ Ռուսաստան։

«Այս տեղահանման ընթացքում երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից, որը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասվում է զեկույցում։

Այն պատրաստելիս Amnesty International-ը հարցազրույց է անցկացրել 88 մարդու, այդ թվում՝ Մարիուպոլի 48 բնակիչների հետ։ Հարցված ուկրաինացիներն ասել են, որ ռուսական ուժերը «զտել են» բռնի տեղահանված մարդկանց։ Ոմանք, ասվում է զեկույցում, կամայականորեն կալանավորվել են, ծեծի են ենթարկվել, խոշտանգվել էլեկտրաշոկով և մահապատժի սպառնալիքի ենթարկվել: Մյուսներին մերժել են սնունդ ու ջուր տրամադրել, իսկ շատերը պահվել են վտանգավոր պայմաններում և գերբնակեցված խցերում։

«Ռուսաստանի դատապարտելի գործողությունները՝ մարդկանց բռնի տեղահանումը և արտաքսումը, ռազմական հանցագործություն են։ Amnesty International-ը կարծում է, որ դրանք պետք է որակվեն և հետաքննվեն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անես Կալլամարը։

Էմմա Չոբանյան