Զելենսկին՝ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին. «Թշնամին մեզ նվերներ չի տալիս»

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել պատերազմի ժամանակ գրաված միակ մարզային կենտրոնից՝ Խերսոնից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի որոշումը զուսպ էմոցիաներով ընդունել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ «ոչ ոք պարզապես ոչ մի տեղից չի գնում, եթե ուժ չի զգում»։

«Թշնամին մեզ նվերներ չի տալիս, բարի կամքի ժեստեր չի անում։ Մենք պայքարում ենք այդ ամենի համար։ Իսկ երբ կռվում ես, պետք է հասկանաս, որ յուրաքանչյուր քայլ ուղեկցվում է թշնամու դիմադրությամբ, դա միշտ մեր հերոսների կյանքի կորուստն է։ Ուստի մենք շարժվում ենք շատ զգույշ՝ առանց էմոցիաների, առանց ավելորդ ռիսկի»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկիի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հորդորել էր հավատալ ոչ թե հայտարարություններին, այլ դատել իրական իրավիճակից ելնելով, և ընդգծել, որ «առայժմ ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը հեռանում է առանց կռվի»։

Զորքերը դուրս բերելու որոշման մասին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո։ Շոյգուն ընդգծել է, որ «ռուս զինծառայողների կյանքն ու առողջությունը միշտ առաջնահերթ են»։

Տաթև Ֆռանգյան