Հայաստանի պայմանագրային դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, սակայն նախորդ տարվա համեմատ՝ ավելի ցածր մակարդակով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանը նոյեմբերի 8-ը հռչակել է որպես Արցախի դեմ իրականացված  էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների «Հաղթնակի օր»։ Այս տարին, սակայն, միջազգային գործընկերների շնորհավորանքների առումով այդքան էլ առատ չէր Բաքվի համար։ Առավել հետաքրքական է, թե ինչպես են իրենց դրսևորել Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկրները։

Մասնավորապես, Ղազախստանն այս տարի կրկին շնորհավորել է Բաքվին, սակայն միայն դեսապանատան մակարդակով։

«Հաղթանակի օրվա կապակցությամբ Ղազախստանի դեսպանատունը սրտանց շնորհավորում է եղբայրական Ադրբեջանին ազգային տոնի կապակցությամբ, որը նշանավորում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնադրության և բանաձևերի համաձայն։ Այս նշանակալից ամսաթիվը հավերժ ոսկե տառերով   է գրվել Ադրբեջանի փառավոր տարեգրության մեջ՝ որպես միասնության, տոկոնության և ադրբեջանական ժողովրդի հպարտության խորհրդանիշ՝ հանուն երկրի պետականության և ինքնիշխանության ամրապնդման։ Եղբայրական Ադրբեջանին ցանկանում ենք կայուն զարգացում ու առաջընթաց, խաղաղություն, բարեկեցություն ու հետագա բարգավաճում»,- ասվում է դեսապանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի անձամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ ուղարկել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նախորդ տարի անձամբ էր շնորհավորել՝ զանգահարելով Իլհամ Ալիևին։ Այժմ Բաքվում Բելառուսի դեսպանատունն է շնորհավորել։

«Բելառուսի դեսպանատունը շնորհավորում է եղբայրական Ադրբեջանին տոնի կապակցությամբ։ Անկեղծորեն ցանկանում ենք Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման հարցում հաջողություններ՝ հանուն Ադրբեջանի բարեկեցության ու բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։

Ի դեպ, ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր՝ Ղրղզստանը, որի ԱԳՆ-ն  2021 թվականին շնոհավորել էր Ադրբեջանին, այս տարի Բաքվին որևէ մակարդակով ուղերձներ չի հղել։

Ադրբեջանի հետ հարաբերությունների գերլավածության ֆոնին՝ Բաքվում Իրանի դեսպանատունը ևս շնորհավորական ուղերձ է հղել։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանն ու ժողովրդին Հաղթանակի օրվա և Իսլամական աշխարհի մաս դարձած Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ։ Թող նահատակների հոգիները երջանիկ լինեն»,- ասված է հայտարարության մեջ։ Նախորդ տարի Իրանի ԱԳՆ խոսնակը ևս Բաքվին շնորհավորանք էր հղել։

Հավելենք, որ երկրների ղեկավարների մակարդակով Բաքվին շնորհավորել են միայն Թուրքիան և Պակիստանը։

Էմմա Չոբանյան