Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ ունի վստահության բարձր մակարդակ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հաստատած վստահության բարձր մակարդակի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես ես արդեն ասել եմ՝ դա առաջնորդության քաղաքականությունն է։ Մենք պարոն Պուտինի հետ հասկացել ենք դրա անհրաժեշտությունը։ Մենք դա չէինք կարող անել առանց այն վստահության մակարդակի, որը կա մեր միջև։ Հարգանքը միմյանց նկատմամբ մղում է մեզ նման քայլեր ձեռնարկել։ Ներկայում դա այդպես է աշխատում։ Համերաշխությունը մեր միջև միջուկային էներգետիկայի ոլորտում, հնարավոր է՝ Սինոպում ձեռնարկվի միջուկային քայլ․ խոսքը նոր ԱԷԿ-ի կառուցման մասին է, քայլեր, որոնք մենք ձեռնարկում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, նույնպես նպաստում են միմյանց նկատմամբ հարգանքին։ Մենք դրանք հաջողությամբ իրագործել ենք և հետևում ենք դրան»,- ասել է Էրդողանը Ուզբեկստան ուղևորվելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նաև նշել է, որ Անկարան չի դադարեցնում իր միջնորդական ջանքերն Ուկրաինայում։

«Հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետ նշել չի կարելի։ Սակայն Ռուսաստանի վերջին որոշումը Խերսոնի հետ կապված, իհարկե, դրական ու կարևոր քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան