Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման զեկույցը հավանության է արժանացել

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեն ձայների 47 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցին։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ եվրախորհրդարաննների հավանությանն է արժանացել նաև այն ուղղումը, որը խոսում է անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։

Ավելի կոնկրետ, զեկույցի փոփոխված տարբերակում ասվում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում առողջական վիճակը հետզհետե վատանում է, դեռևս տառապում է խնամքի պակասից, ինչը վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևն իր բովանդակությունից ելնելով արժեք չունի։ Այդ մասին նա հայտարարել է՝ խոսելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի վերանայված տարբերակի ընդունման մասին։

«Սա առաջին անգամը չէ, երբ նմանատիպ բանաձև է ընդունվում։ Շատ ցավալի է, որ բանաձևում արձանագրված են մի շարք սխալ հարցեր, և ուղղակիորեն կարելի է ասել, որ այդ բանաձևը իր բովանդակությունից ելնելով արժեք չունի։ Որովհետև մեր երկրի բնակչությունը շատ լավ գիտի, թե ով է Բիձինա Իվանիշվիլին, ինչ է արել այդ մարդը մեր հայրենիքի, ժողովրդի համար։

Ինչ վերաբերում է եվրոպական ուղուն, ապա կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Վրաստանը հնարավորինս արագ դառնա եվրոպական ընտանիքի անդամ», — ասել է քաղաքապետը։