Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի լռությունը. միջանցքի ի՞նչ խոստման մասին է խոսում Ադրբեջանի ղեկավարը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումից ընդամենը ժամեր անց Ալիևը դարձյալ սպառնում է Հայաստանին։ Ադրբեջանի նախագահը երեկ օկուպացված Շուշիում ելույթ ունենալով զինվորականների առաջ՝ պահանջներ է ներկայացրել և հիշեցրել, որ ադրբեջանական բանակը շարունակում է զինվել։

««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», – հայտարարել է Ալիևը՝ չմանրամասնելով, թե Հայաստանի իշխանությունները ե՞րբ և որտե՞ղ են ստանձնել այդ պարտավորությունը։ Թշնամական պետության ղեկավարն ակնարկել է, որ «Զանգեզուրի միջանցք» չստանալու դեպքում կփակի Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, թե այս երկու տարվա ընթացքում «ճանապարհով անցնող որևէ մեքենայի ձեռք չեն տվել»։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ եթե Ալիևը երկու տարի առաջ այս օրը ստորագրված եռակողմ հայտարարությունը նկատի ունի, որտեղ անդրադարձ կա նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ապա միտումնավոր սխալ տերմինաբանություն է կիրառում՝ տարածաշրջանում իր ագրեսիվ քաղաքականությունն իրագործելու նպատակով։

Վարչապետի հրաժարականը պահանջող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է՝ Ալիևի՝ խոստումների կատարման մասին հայտարարությունից հետո Փաշինյանը լուռ է։ Ընդդիմադիր պատգամավորն ակնարկում է՝ վարչապետը, գուցե, փակ դռների հետևում Ալիևին խոստումնե՞ր է տվել։

«Միջանցքի», Արցախը զինաթափելու և Ալիևի մյուս պահանջներից ու սպառնալիքներից մեկ օր անց պաշտոնական Երևանը դեռ որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարություններին։ Վարչապետի և ԱԳ նախարարության լռության ֆոնին թեմային չեն ցանկանում անդրադառնալ նաև իշխանական պատգամավորները։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր տարբեր պատճառաբանություններով խուսափեցին խոսել մեր տեսախցիկի առջև։

Թշնամական պետության ղեկավարի խոսքերը, գուցե, ՔՊ-ական պատգամավորների ոլորտներին չեն առնչվում, սակայն ակնհայտորեն վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն իշխանականները պարբերաբար գնահատում են որպես ՀՀ-ի համար կարմիր գիծ։ Ալիևն անթաքույց հայտարարում է Սյունիքի, Սևանա լճի, անգամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին։

ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող Վահե Ղալումյանը նշում է՝ Ալիևի սպառնալիքները նոր չեն, այնպես որ՝ պետք է սպասել բանակցությունների ավարտին։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ քննարկումներից ժամեր անց։ Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ասում են՝ պետք է հավատարիմ մնալ ստորագրված փաստաթղթերին։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը պետք է Զինված ուժերը հզորացնելու քայլեր ձեռնարկի, որպեսզի հարկ եղած դեպքում հայկական կողմն էլ վիճարկի ադրբեջանական թեզերը։

Ուշադրության արժանի է նաև այն, որ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներով է խոսում՝ ըստ էության անտեսելով միջազգային հանրության դատապարտող հայտարարություններն ու ՀՀ սուվերեն տարածքից զորքերը հետ քաշելու կոչերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան