Թեժ բանավեճ․ նոյեմբերի 9-ի 2 տարին. ինչպես խուսափել նոր պատերազմից և նոր զիջումների պարտադրանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Տարածքային և մարդկային մեծ կորուստների պատճառ դարձած 44-օրյա աղետալի պատերազմի դադարեցման 2-րդ տարին է այսօր լրանում։ Ադրբեջանի և իր դաշնակիցների ռազմական ագրեսիան վերջ դրեց 1994-ի հրադադարից հետո 26-ամյա ստատուս քվոյին։

Երկու տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրած 9 կետանոց հայտարարությամբ Ադրբեջանին անցան ԼՂ-ին հարակից 7 շրջանները, նաև՝ շրջաններ բուն Արցախից։ Այդ փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանն էր ստորագրել, թեև շատ քննադատվեց, սակայն ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը, ո՛չ կառավարող ուժը չհրաժարվեցին դրանից։ Ավելին՝ դեռևս անկատար են նոյեմբերի 9-ի հայտարարության մի քանի կետեր՝ հայ ռազմագերիների վերադարձը կիսատ է մնացել, չեն ապաշրջափակվել ռեգիոնի տնտեսական և տրանսպորտային կապերը, փախստականներն ու ներքին տեղահանված անձինք չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղի բուն տարածք, ինչպես, ասենք, Շուշի և Հադրութ, նաև՝ հարակից շրջաններ։ Բացի այդ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին որևէ կերպ չի արձագանքում Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որը, ըստ 5-րդ կետի, պետք է վերահսկեր հրադադարի ռեժիմը։ Այդ փաստաթղթով բաց է մնում Արցախի կարգավիճակի հարցը, և հայտնի չէ՝ ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Երկու տարի անց, ունենալով կիսակատար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, Ադրբեջանը հանդես է գալիս նոր պահանջներով։ Այսօր ընթացող բանակցություններում «միջանցք» է պահանջում Հայաստանից՝ 9-րդ կետը մեկնաբանելով միջանցքային տրամաբանությամբ։ Բացի այդ, հակառակ Լեռնային Ղարաբաղի գոյությունը փաստող նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Իլհամ Ալիևի ստորագրության առկայության, չի ընդունում Լեռնային Ղարաբաղի գոյությունը, նաև հայտարարում է, որ զենքով լուծել է կոնֆլիկտը և ղարաբաղյան հակամարտության թեմայով խոսելիք չունի միջազգային հանրության ու Հայաստանի հետ։

Արդյո՞ք անխուսափելի էին պատերազմը և նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ անդամ Նարինե Դիլբարյանը, «Անկախություն» շարժման առաջնորդ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։