Կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի շուրջ 300 արկղ ծխախոտն առանց հայտարարագրման, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների քողի տակ մաքսային հսկողության շրջանցմամբ արտահանելու գործընթացին․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշյալ ապրանքներն ապօրինի ճանապարհով արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1.626.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին: Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշերի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշումներ են կայացվել հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար նրանց դատարան ներկայացնելու նպատակով վերջիններիս ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: