Իսրայելը բավականաչափ ՀՕՊ պաշարներ չունի՝ Ուկրաինային մատակարարելու համար․ Իսրայելի ՊՆ ղեկավար

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Իսրայելը չի կարող իր հակաօդային պաշտպանության համակարգերը մատակարարել Ուկրաինային, քանի որ չունի բավարար հզորություն լրացուցիչ արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի իշխանությունները Կիևին ռազմական մատակարարումներից հրաժարվելու համար առաջին անգամ են նման բացատրություն տալիս։ Նախկինում Իսրայելի դիրքորոշումը բացատրվում էր հակամարտությունում չեզոք մնալու ցանկությամբ՝ վախենալով, որ հարևան Սիրիայում ռուսական ներկայությունը կազդի Իսրայելի արտաքին անվտանգության վրա։

«Ակնհայտ է, որ եթե նույնիսկ մենք որոշենք փոխել մեր քաղաքականությունը [Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ], անհնար է մեր պաշարները դատարկել հակաօդային պաշտպանության համակարգերից։ Մենք ամեն օր ստուգում ենք, թե ինչ կարելի է անել և ինչպես կարող ենք ընդլայնել մեր օգնությունը, սակայն մենք չպետք է մոռանանք, որ Ուկրաինային աջակցում է ՆԱՏՕ-ն»,- ասել է Գանցը:

Պատերազմի սկզբից Իսրայելն Ուկրաինային տրամադրում է լայնածավալ մարդասիրական օգնություն՝ ներառյալ սեփական բժիշկներին և ռազմադաշտային բժշկական սարքավորումների տրամադրումը։ Բենի Գանցը վստահեցրել է, որ այս օգնությունը կշարունակվի։

Տաթև Ֆռանգյան