ԵՄ առաքելության խմբերի ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետը՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Լուրեր

07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։

«Երախտագիտություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները՝ նշելով, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։

Անդրադարձ կատարվեց նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ Կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։

Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։

Գեղարքունիքի մարզպետարանն էլ իր հերթին Կարմիր խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: