Էլեկտրաէներգետիկական համակարգում կներդրվի հաշվեկշռման ծառայություն

Լուրեր

07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
Բոլորը

Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հավաստմամբ առաջարկվում է օրենքով սահմանել հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները:

Օրենքի նախագծով տրվել է նաեւ «հաշվեկշռող էլեկտրաէներգիա» հասկացության սահմանումը, ամրագրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը, որն իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով:

«Հաշվեկշռման ծառայության ներդրումը հնարավորություն կտա համակարգի շեղումներն ու տատանումները կարգավորել տվյալ սեփականատիրոջ կողմից էլեկտրաէներգիայի արտադրության նվազեցման արդյունքում»,-ասել է Վաչե Տերտերյանը:

Պատասխանելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ էլեկտրամոբիլներին էլեկտրաէներգիա չի վաճառվելու, այլ ծառայություն է մատուցվելու, ինչի համար անհրաժեշտ է վճարել:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ էներգիայի կուտակման վերաբերյալ հարցի առնչությամբ Վաչե Տերտերյանը փաստել է, որ էներգիայի կուտակման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Ըստ փոխնախարարի՝ էլեկտրաէներգիայի կուտակումն առաջիկայում կդառնա առանձին բիզնես:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում օրինագծին տվել են դրական եզրակացություն:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում: