Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդականների հետ միասին, այսօր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։
Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին: