ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի վճիռ է կայացրել բանակում կյանքից զրկված Արտակ Նազարյանի գործով

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել։ Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է, որ 2010 թվականին բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով Հայաստանի իշխանությունները չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը և ձախողել քրեական գործի անաչառ քննությունը:

30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել, իրեն ամրակցված զենքից իր վրա արձակելով մահացու կրակոց: Դեպքի առնչությամբ Նազարյանին ինքնասպանության դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նրա հինգ ծառայակիցներին` Մխիթար Մխիթարյանին, Հարութիկ Կիրակոսյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին, Հակոբ Մանուկյանին և Վահագն Հայրապետյանին:

Նազարյանի «ինքնասպանության գործը» իրավահաջորդների և պաշտպանի պնդմամբ` բացահայտվել է հենց ամբաստանյալների և վկաների ցուցմունքներով։ Տուժող կողմը պնդում էր՝ Նազարյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են և մեղքը դրել շարքայինների վրա։

Ամբաստանյալներից երկուսը դատարանի դահլիճում հրաժարվել էին իրենց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգումների են ենթարկել Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ «սուտ ցուցմունք» կորզելու նպատակով:

«Նոր քրեական գործ պետք է հարուցվի սպանության հատկանիշներով, նոր քննություն պետք է կատարվի և պարզվեն մեղավորները: Մենք համոզված ենք, որ համենայնդեպս, շարքայինները ընդհանրապես որևէ կապ չունեն այս ամենի հետ»,- հրավիրված ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը։

Ի վերջո, հինգ ամբաստանյալներից Հակոբ Մանուկյանը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը երեք տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվել էր համամերում և նա ազատ էր արձակվել։

Ամիսներ անց Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարան ներկայացված երկու բողոքները ևս մնացել էին չբավարարված, ինչից հետո տուժող կողմը դիմել էր Ստրասբուրգյան դատարան։

10 տարի անց կայացված վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք Կառավարության կողմից իրենց ներկայացված բացատրություններում պատճառաբանվել են որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետևանք։

Որպես փոխհատուցում՝ ՀՀ-ն եռամսյա ժամկետում Նազարյաններին կվճարի 20 հազար եվրո որպես ոչ նյութական փոխհատուցում և 3500 եվրո` դատական ծախսերի համար։

 

Ռոզա Վարդանյան