Ուկրաինայի հարցով բանակցություններին ՌԴ-ի պատրաստակամությունը տեսանելի չէ․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների։ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ ռուսներն այս պահին կցանկանան բանակցություններ վարել բարի կամքի հիման վրա»,- ասել է նա։

Փրայսի խոսքով՝ ռուսները կարող էին ցույց տալ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը երկխոսության և դիվանագիտության համար մի շարք ձևերով. «Առաջին հերթին՝ դադարելով ռմբակոծել քաղաքացիական թիրախները, դադարեցնել թիրախավորել ենթակառուցվածքները, ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի համակարգերը Ուկրաինայի ժողովրդի համար: Մյուս քայլը պետք է լինի դադարեցնել այն, ինչ բնակելի թաղամասերի, քաղաքացիական շենքերի, խաղահրապարակների, դպրոցների, հիվանդանոցների լավագույն դեպքում՝ ոչ ընտրողական գնդակոծությունն է, իսկ վատագույն դեպքում՝ այդ վայրերի դիտավորյալ գնդակոծությունները»։

Մեկնաբանելով Ռուսաստանի հայտարարությունը հացահատիկային գործարքից դուրս գալու, այնուհետև՝ դրան վերադառնալու մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ Մոսկվան կարող է ցույց տալ իր հավատարմությունը երկխոսությանը և դիվանագիտությանը՝ հրաժարվելով նման «անօգուտ» քայլերից։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Ռուսաստանը փորձում է Սևծովյան նախաձեռնությունը դարձնել իր ազդեցության լծակը։

Տաթև Ֆռանգյան