Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները

Լուրեր

27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ամերիկյան նահանգների մեծ մասում ավարտել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի ժամանակ ամերիկացիներն ամբողջությամբ վերընտրում են Ներկայացուցիչների պալատը, Սենատի մեկ երրորդը, օրենսդիր մարմինները և շատ նահանգների նահանգապետերի: Առաջին արդյունքներն արդեն հայտնի են, սակայն առանցքային նահանգների արդյունքները, որոնք կարող են որոշել այս ընտրությունների ճակատագիրը, դեռ պարզ չեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատելով CBS հեռուստաընկերության կանխատեսումներից՝ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են նախագահ Ջո Բայդենի դեմոկրատների կողմից։

Դեմոկրատներն այժմ ունեն 220 տեղ խորհրդարանում, հանրապետականները՝ 212։ Մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ունենա 218 մանդատ։ Այսինքն՝ հանրապետականները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար պետք է այս ընտրություններում ստանան ընդամենը վեց մանդատ։

Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս մոտավորապես հավասար հնարավորություններ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար:

Ընտրությունների գիշերվա առաջին կարևոր արդյունքը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսի վերընտրվելն է նոր ժամկետով (նա նահանգը ղեկավարում է 2019 թվականից)։ CBS-ը կանխատեսում է, որ Դե Սանտիսը կհաղթի, իսկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն կպահպանի իր մանդատը:

Ըստ Ֆլորիդայում աշխատող BBC-ի թղթակից Նադա Տավֆիքի՝ այս նահանգում քվեարկության արդյունքները կարող են որոշիչ լինել Ներկայացուցիչների պալատի ճակատագրի համար։ Ու թեև այստեղ հանրապետականների հաղթանակը կանխատեսելի է, բայց պետք է հասկանալ, թե որքանով է նշանակալի նրանց առավելությունը։

NBC-ի տվյալների համաձայն էլ՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում կհաղթեն հանրապետականները՝ մեծամասնություն ստանալով Ներկայացուցիչների պալատում։ Համաձայն այդ տվյալների՝ դեմոկրատները 216 մանդատ ունեն՝ հանրապետականների 219-ի դիմաց, մինչդեռ մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է 218 մանդատ:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած դրան, արդեն կոչ է արել կողմնակիցներին բողոքի ցույցեր սկսել։ Նա հայտարարել է, որ շատ ընտրողներ չեն կարողանում քվեարկել, քանի որ ընտրական հանձնաժողովները պնդում են, որ իրենք արդեն քվեարկել են։ Տեղի իշխանությունները հերքել են Թրամփի մեղադրանքները։

Տաթև Ֆռանգյան