Աճել է Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից. TI

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից աճել է։

Ըստ TI-ի՝ այս տարի Վրաստանը ռուսաստանյան փոխանցումներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից ստացել է շուրջ 2,2 մլրդ դոլարի եկամուտ, ինչը 2,6 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq Media-ն:

TI-ի տվյալներով, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական տրանսֆերտներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից ստացված եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 12,6 տոկոսը, մինչդեռ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 6,3 տոկոս:

«Չնայած 2022 թվականին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է, սակայն չի հասել այն մակարդակին, որ այս երկրի հետ եթե նույնիսկ  տնտեսական հարաբերությունները լիովին դադարեցվեն` Վրաստանը հայտնվի խոր ճգնաժամի մեջ և չկարողանա զարգանալ»,- նշված է TI-ի ուսումնասիրության մեջ։

Ըստ կազմակերպության.

  • մարտ-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է մոտ 9 500 ռուսական ընկերություն, ինչը 10 անգամ ավելի է 2021 թվականի ամբողջական ցուցանիշից»;
  • հունվար-սեպտեմբեր ամիսներին վրացական արտահանումը Ռուսաստան աճել է 11 տոկոսով և կազմել 473 մլն դոլար,
  • հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներմուծումն աճել է 73 տոկոսով և կազմել 1,2 մլրդ դոլար,
  • չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 3,6 անգամ աճին, ռուսական էլեկտրաէներգիան կազմում է Վրաստանի ներքին սպառման միայն 3 տոկոսը,
  • հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը Վրաստան այցելողների ընդհանուր թվի մեջ կազմել է 20 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:

«Ռուսական ապրանքների ներմուծման զգալի աճը, տրանսֆերտները և Ռուսաստանի քաղաքացիների նախաձեռնությամբ Վրաստանում ընկերությունների հիմնումը մեծացնում է վտանգը, որ Ռուսաստանը կօգտագործի Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով… Քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկա տարիներին, Վրաստանի ռուսական տնտեսությունից կախվածության աճը վտանգավոր է նաև մակրոտնտեսական տեսանկյունից»,- նշված է ուսումնասիրության մեջ։