Միլիոն դոլարանոց հարց է՝ դոլարի փոխարժեքը կփոխվի, թե՞ չէ․ կարող ենք ասել պայմանները, որ ազդում են․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում տնտեսական «բումի», ԿԲ տոկոսադրույքի, դոլարի փոխարժեքի և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։

–Պարո՛ն Կարապետյան, հենց դոլարից սկսենք։ Մարդիկ, որ նախկինում բարձր փոխարժեքով դոլար են գնել, դեռ հույս ունեն, որ դոլարը կթանկանա, իրենց կորուստները քիչ կլինեն։ Բայց կթանկանա՞ արդյոք։ Ի՞նչ գործոններ կան, որ ազդում են դրա վրա հիմա։

-Դա, իհարկե, այսպես կոչված, միլիոն դոլարանոց հարց է՝ փոխարժեքը կփոխվի՞, թե՞ չէ, գները կփոխվե՞ն, թե՞ չէ։ Այդ հարցերին տնտեսագետները երբեք ուղիղ չեն պատասխանում։ Մենք կարող ենք խոսել այն պայմանների մասին, որոնց դեպքում նման զարգացումներ տեղի կունենան։

Մենք գիտենք, որ դրամի արժևորումը Հայաստանում տեղի է ունեցել Ռուսաստանից մարդկանց և կապիտալի բավական զգալի ներհոսքի արդյունքում։ Ու հետագա փոփոխություններն էլ ենթակա են այս հոսքերի ազդեցությանը։ Եթե հակադարձ գործընթաց տեսնենք, ապա, բնականաբար, փոխարժեքի վրա նույնպես ճնշում կլինի։

–Նկատի ունեք՝ եթե ռուսաստանցիները հեռանա՞ն։

-Այո, եթե հեռանան, ու նաև կապիտալի արտահոսք լինի։

–Դոլարի փոխարժեքի նվազումից մի քանի խոշոր խմբեր են բողոքում վերջին շրջանում։ Այդ խմբերից մեկը ՏՏ ոլորտն է։ Հասկանալի է, որ կա խնդիր։ Արդյո՞ք դա միայն ՏՏ ոլորտինն է։

-Բնականաբար, կա խնդիր, որովհետև փոխարժեքը փոփոխում է պայմաններրը արտահանողների և ներմուծողների համար, բնականաբար, արտահանողները տուժում են։ Բայց այստեղ մի քանի դետալների պետք է ուշադրություն դարձնենք, որ նախ՝ մեր արտահանման ոլորտի որոշակի հատվածը դեպի Ռուսաստան է։ Եվ այդ հատվածի համար փոխարժեքը չի փոխվել։

Իսկ ՏՏ-ի մասով պետք է երկու հարց տարբերակեմ․ մեկը՝ փոխարժեքի արժևորումը արտահանողների համար ստեղծում է խնդիրներ, այսինքն՝ մի կողմից առաջանում է շուկայում կազմակերպությունների գործունեությունը շարունակելու անհնարինության ռիսկ, մյուս կողմից՝ առաջանում է կազմակերպության աշխատողների աշխատավարձերի նվազեցման ռիսկ։ Սա սոցիալական խնդիր է, ՏՏ-ի մասով սա ավելի շատ տնտեսական խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան