ՌԴ-ին զենք մատակարարելու համար Իրանին հետևանքներ են սպասվում․ ԵՄ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն կշարունակի միջոցներ ձեռնարկել Իրանի կողմից Ռուսաստանին ցանկացած տեսակի զենք մատակարարելու դեմ, ինչը Կրեմլին թույլ է տալիս ռազմական ագրեսիա իրականացնել Ուկրաինայի դեմ։ Այս մասին նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ուենցած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն, գրում է korrespondent-ը։

«Ինչ զինտեխնիկա էլ մատակարարվի Ռուսաստանին, անընդունելի է, և հետևանքներ կլինեն, եթե անդամ երկրները բավարար ապացույցներ ունենան, որ այն շարունակվում է»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Այս կերպ նա պատասխանել է Ռուսաստանի Դաշնության կողմից կարճ և միջին հեռահարության հրթիռների մատակարարման դեպքում Իրանի համար հնարավոր հետևանքների մասին հարցերին։

«Դա վերաբերում է և՛ անօդաչուներին, և՛ մարզիչներին: Կրկին կարող եմ հիշել G7-ի հայտարարությունը, որը, մասնավորապես, վերաբերում է մարզիչներին և իրանական անօդաչուներին: Բայց զենքի բոլոր մյուս մատակարարումները, որոնք օգտագործվում են այս անօրինական ագրեսիայի մեջ, կհամարվեն աջակցություն այս անօրինական ագրեսիային, և անհրաժեշտ կլինեն հետևանքներ»,- եզրափակել է Ստանոն:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները նշում էին, որ Իրանը մոտ ապագայում կարող է մոտ 1000 միավոր զենք ուղարկել Ռուսաստան։ Դրանք բալիստիկ հրթիռներ են և հարձակողական անօդաչու սարքեր:

Տաթև Ֆռանգյան