Սեռով պայմանավորված հղիության ընդհատում հիմնականում 3-րդ երեխայի դեպքում է լինում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայաստանում ավելի շատ տղա երեխաներին նախապատվություն տալու ցուցանիշները սուր են եղել 1990-2000-ական թվականերին: Այդ ժամանակ երկրում ծնված երեխաների սեռային համամասնությունը եղել է հետևյալ կերպ՝ 120 տղա, 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնական է համարվում 105 տղա 100 աղջկա դիմաց համամասնությունը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս հարցին առաջին անգամ անդրադարձ է կատարել 2010 թվականին և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցանիշը նվազել է:

«Այդ ժամանակ տվյալները ցույց տվեցին, որ ունեցել ենք 114 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Շնորհիվ պետության ու միջազգային կառույցների ջանքերի կարողացել ենք հասնել նրան, որ դրական միտումը պահպանվի: 2021 թվականին մենք ունեցել ենք 108,8 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Սա, իհարկե, հեռու է բնական ցուցանիշներից: Ցավոք, 2022 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք աճ 3 միավորով, սակայն չէի շտապի ասել, որ սրանք ամփոփ տվյալներ են: Սպասենք տարվա արդյունքներին»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

Նրա խոսքով՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատում հիմնականում 3-րդ երեխայի դեպքում է լինում

Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ անցկացրել է «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը և պատճառները» խորագրով հետազոտություն: Նպատակն է բացահայտել նոր տվյալներ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը, նախապատվությունը։  2022 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունք ցույց տալու կշիռը նվազել է: Ընդհանուր առմամբ մարզերում նկատվում է, որ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն ավելացել է: Եթե 2017 թվականին հարցմանը մասնակցածների 75 տոկոսը Գեղարքունիքի մարզում ասում էր, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերում երկու սեռերի նկատմամբ, ապա այս տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը նվազել է մինչև 60 տոկոսի: Ամենալավ ցուցանիշը Կոտայքի մարզում է՝ 77 տոկոս: Մայրաքաղաք Երևանում այս ցուցանիշը կազմում է 75 տոկոս:

Մանրամասերը՝ տեսանյութում։