Նախարարի տեղակալը Ժնևում ներկայացրել է 2021թ․ կլիմայական իրավիճակների փոփոխությունը Հայաստանում

Լուրեր

07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Ժնևում ընթացող «Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ապագա դերը՝ առաջնորդություն և կառավարում» խորագրով համաժողովին․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Նոյեմբերի 2-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կենտրոնակայանում (ք․ Ժնև) մեկնարկել է ՀՕԿ Տարածաշրջանային ասոցիացիա VI-ի տարածաշրջանային համաժողովը (RECO)՝ «Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ապագա դերը՝ առաջնորդություն և կառավարում» խորագրով։ Համաժողովը կտևի մինչև սույն թվականի նոյեմբերի 4-ը։

Այլ երկրների պատվիրակների հետ միասին Համաժողովին ՀՕԿ գլխավոր քարտուղար Փ․ Թաալասի հրավերով մասնակցում է նաև Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել քննարկելու ՀՕԿ Տվյալների միասնական քաղաքականության հաստատումը։

Տվյալների միավորումը ենթադրում է ազգային մակարդակով նոր գործընկերությունների ստեղծում, որոնք պետք է աջակցություն ստանան գործընկերությունների և տարածաշրջանային մակարդակում մասնավոր և ակադեմիական հատվածների ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում քննարկվելու է Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների ապագա դերը, ինչպես նաև համապատասխան օրենսդրության և ենթակառուցվածքների հարմարվողանակությունը։

ՀՕԿ Տարածաշրջանային ասոցիացիա VI-ի (Եվրոպա) տարածաշրջանային համաժողովի շրջանակներում (RECO 2022) ներկայացվել է «2021թ․ կլիմայական իրավիճակների փոփոխությունը Եվրոպայում» թեմայով զեկույցը։ Զեկույցը գիտականահեն քաղաքականության տարեկան զեկույցի առաջին հրատարակությունն է։

Զեկույցում ամփոփված է կլիմայի հիմնական ցուցանիշների կարգավիճակը՝ օգտագործելով ՀՕԿ անդամների և գործընկեր կազմակերպությունների մոնիթորինգի օպերատիվ համակարգերը, որոնք ներառում են ՄԱԿ-ի գործակալությունների՝ ազդեցության, ռիսկերի և քաղաքականության վերաբերյալ վերջին տվյալների և տեղեկատվության վերլուծությունը: Այն անդրադառնում է գիտաֆիզիկական, սոցիալ-տնտեսական և քաղաքական հատուկ ասպեկտների, որոնք առնչվում են ՀՕԿ Տարածաշրջանային ասոցիացիա VI (Եվրոպա) շրջանակին և բավարարում է կլիմայի մոնիթորինգի, փոփոխության և կլիմայի ծառայությունների ոլորտում ՀՕԿ անդամների կարիքները։ Զեկույցում նաև կիրառվում են Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) զեկույցների և Կոպեռնիկուսի Եվրոպայի կլիմայական իրավիճակների փոփոխությունների վերաբերյալ վերջին արդյունքները։ Այս համատեղ հրատարակումը ընդգծում է կլիմայական գործողությունները խթանելու համագործակցությունը: Գիտության վրա հիմնված քաղաքականության այս զեկույցը տրամադրում է կլիմայի ցուցանիշների տարեկան մոնիթորինգ՝ ռիսկերի, գործողությունների և ազդեցության վերաբերյալ հաղորդագրություններով, որոնք հիմնված են Կլիմայի տարածաշրջանային կենտրոնների, Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների և ՄԱԿ-ի գործակալությունների հեղինակավոր տվյալների վրա։

Զեկույցի շնորհանդեսի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ներկայացնելով 2021թ․ կլիմայական իրավիճակների փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում։

Համաժողովը կտրամադրի կոնսենսուսի վրա հիմնված Խորհրդատվական փաստաթուղթ՝ 2023 թվականին (Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսի առաջիկա նիստից առաջ կամ հետո) կայանալիք բարձր մակարդակի նախարարական միջոցառմանը պատրաստվելու համար։