ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-16-երի վաճառքը հաստատել երկու ամսվա ընթացքում․ Էրդողանի խոսնակ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հաստատման գործընթացը լավ է ընթանում, և այն կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Թուրքիան 2021 թվականի հոկտեմբերին դիմել էր ԱՄՆ-ին՝ գնելու 40 Lockheed Martin F-16 կործանիչներ և մոտ 80 արդիականացման սարքեր իր գործող ռազմական ինքնաթիռների համար՝ F-35-երի գնման ձախողումից հետո իր օդուժը թարմացնելու համար:

Քալընը CNN Turk-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ջո Բայդենի վարչակազմն անկեղծ ջանքեր է գործադրում այդ հարցում։

«Հստակ կանխատեսում տալն այնքան էլ հեշտ չէ, բայց, ըստ երևույթին, մեծ հավանականություն կա, որ գործընթացը կավարտվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում։ Երբ դա տեղի ունենա, F-16-երի խնդիրը՝ արդիականացման ու նորերի գնման, կլուծվի»,- ասել է Քալընը։

Սեպտեմբերին էլ Էրդողանն ասել է, որ դրական արձագանք կա ԱՄՆ երկու սենատորներից, որոնց նա հանդիպել է Նյու Յորքում կործանիչների վաճառքին նրանց հնարավոր աջակցության համար։

Էմմա Չոբանյան