Նյու Դելիի բոլոր դպրոցները փակվել են օդի աննախադեպ աղտոտվածության պատճառով

Լուրեր

08.06.2026 | 04:16
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՆ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բնապահպանական ծանր իրավիճակի պատճառով, որը սպառնում է մարդկանց կյանքին և առողջությանը, Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են Նյու Դելիի բոլոր դպրոցները փակելու մասին։ Մեծահասակներին խորհուրդ է տրվում մնալ տանը և աշխատել հեռակա կարգով: Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Արվինդ Քեջրիվալը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Նյու Դելին իրավամբ համարվում է աշխարհի ամենաաղտոտված օդ ունեցող մայրաքաղաքը, և, ըստ բժիշկների, այնտեղ ապրելը վտանգավոր է դարձել։ Ամեն աշուն և ձմեռ Հնդկաստանի մայրաքաղաքում աղտոտված մշուշ է գոյանում, երբ ցուրտ, թանձր օդը քաշում է շենքերի փոշին, արդյունաբերական և մեքենաների արտանետումները:

Դրան գումարվում է նաև մայրաքաղաքի շրջակա գյուղական շրջանների այրվող դաշտերից եկող թունավոր ծուխը։ Բացի այդ, հայտնի է, որ Նյու Դելին գտնվում է փոսում և այդ պատճառով քաղաքում օդը չի փոխվում։

Իրավիճակը հատկապես վատ է Գուրգաոն, Նոյդա և Ղազիաբադ արվարձաններում, որտեղ մարդիկ բառացիորեն շնչահեղձ են լինում օդի կտրուկ վատթարացման պատճառով։ Քաղաքացիները բողոքում են շնչահեղձությունից և աչքերի ցավից, կտրուկ ավելացել են բուժհաստատություններ դիմողների թիվը։ Արդյունքում ամեն տարի բնակչության մոտ 20%-ը տառապում է շնչառական հիվանդություններից, ասթմայից և ալերգիաներից։

Ըստ հնդիկ բնապահպանների՝ աղտոտված օդը միջինը վեց տարով նվազեցնում է քաղաքի բնակիչների կյանքի տևողությունը։

«Երկուշաբթի օրվանից բոլոր դպրոցները փակ կլինեն, բայց կարող են շարունակել գործունեությունը հեռահար կարգով։ Իշխանությունների պնդմամբ՝ Նյու Դելիի պետական հիմնարկները պետք է անցնեն հեռահար աշխատանքի ձևաչափի»,- հայտարարել է Հնդկաստանի մայրաքաղաքի կառավարության ղեկավարը։

Ուսումնական հաստատությունները փակելու որոշումը, ըստ Reuters-ի, կայացվել է այն բանից հետո, երբ մտահոգ ծնողներն ու բնապահպանները սոցիալական ցանցերի միջոցով դիմել են քաղաքային իշխանություններին՝ պահանջելով փրկել երեխաների առողջությունը։

Հնդկաստանի աղտոտման վերահսկման դաշնային խորհուրդն իր հերթին արգելել է դիզելային բեռնատարների մուտքը, ինչպես նաև դադարեցրել է տարածաշրջանում շինարարության և քանդման աշխատանքների մեծ մասը՝ սկսած երկուշաբթի օրվանից:

Տաթև Ֆռանգյան