«5 ոստիկանով մի քաղաքացու էին ծեծում». ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպով վարույթ է նախաձեռնվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
Բոլորը

Ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ ակցիա իրականացնելու փորձ արած իրավապաշտպան Արման Ղարիբյանն ու ևս 2 մասնակիցներ դեռ ակցիան չսկսած՝ բերման էին ենթարկվել։ Իրավապահները Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվածներին, մեղմ ասած, լավ չէին վերաբերվել։

«Բռնություն եղել է ինչպես մեքենայի մեջ` տեղափոխելու ժամանակ, այնպես էլ բաժնում: Ես ու Մհերը ականատես ենք եղել, թե ինչպես են 4-5 ոստիկանով ծեծում մի քաղաքացու»,- պատմում է Ղարիբյանը:

Նա դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության ծառայողների գործողությունները։ Ծառայողական քննություն էր նշանակվել, հետո ոստիկանապետն այդ գրությունն ու նյութերն ուղարկել էր Դատախազություն, այնտեղից էլ դրանք ուղարկվել էին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։ Այստեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշով, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Ոստիկանները, սակայն, ծառայողական քննության շրջանակում իրենց բացատրություններում հերքել են, որ հայհոյել են ու բռնություն գործադրել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այս քրեական վարույթը ևս, ինչպես նախորդ նման դեպքերում, ձևական բնույթ է կրում։  

Ասում է՝ ոստիկանները գործել են իշխանությունների հրահանգով, իսկ վերջինները փորձել են հաճոյանալ Ռուսաստանի իշխանություններին, մասնավորապես, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հիշեցնենք՝ օգոստոսին Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող, իբր, հակառուսական տրամադրությունների պատճառով։ 

«Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ»,- ասվում էր բողոքում։

Արման Ղարիբյանն ընդգծում է՝ քրեական վարույթ պիտի նախաձեռնվեր նաև խոշտանգման հոդվածով։ Աաում է՝ թե՛ ինքը, թե՛ բերման ենթարկված մյուս երկու ակտիվիստները՝ Մհեր Կարագոզյանն ու Անդրանիկ Հարությունյանը, պայքարելու են մինչև վերջ, որպեսզի ոստիկանների կողմից նման գործողություններ այլևս չլինեն ու տվյալ ծառայողները ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան