Ձեր բյուջեն ինձ դուր չի գալիս․ 25 մլրդ-ից պակաս չպետք է լիներ․ Արսենյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

2023 թվականի բյուջեի նախագծով ԱԳ նախարարությանը կհատկացվի 16 միլիարդ 510 միլիոն դրամ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ նախատեսվում է 5 ծրագրում ներառված 15 միջոցառում:

«Պարո՛ն նախարար, ինձ գոհացնում է ձեր կատարած աշխատանքը, որպես արտգործնախարար, բայց ինձ դուր չի գալիս այն բյուջեն, որը հիմա դուք ունեք,- դիմելով Միրզոյանին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։- Անհամաչափություն է ստեղծվում։ Այն աշխատանքը, այն ակտիվությունը, որ կա արտգործնախարարության դիվանագիտական դաշտում, պետք է իր արտացոլումն ունենա նաև ֆինանսական ապահովման դաշտում, այսինքն՝ արտգործնախարարության բյուջեն 25 մլրդ-ից պակաս չպետք է լիներ։ Պետք է ձեր առջև դնեիք շատ հավակնոտ ծրագրեր ու իրականացնեիք հավակնոտ գործողություններ»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ շատ ցածր է և անբավարար է արտգործնախարարության աշխատակիցների աշխատավարձը։ «Մենք ծրագրեր ենք իրականացնում, որով նախատեսում եք կրկնապատկել ուսուցիչների աշխատավարձը, բարձրացնել զինվորականների աշխատավարձը։ Դիվանագետների գործն ու դերը պակաս չէ, պետք է գտնել ուղիներ նրանց աշխատավարձերը բարձրացնելու համար»,-ասաց Արսենյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ արգործնախարարության գլոբուսում բացակայում է մի մայր ցամաք՝ Աֆրիկան․ «Աֆրիկյան երկրների վրա էլ ուշադրություն դարձրեք, արձանագրեք այն, թե ինչը կարող է օգտակար լինել մեր երկրի պետական շահերի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։